Դոհայում ԱԽ քարտուղարը անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագրին
Դոհա կատարած աշխատանքային այցիս ընթացքում հանդիպել եմ Կատարի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Համադ Քամիս ալ-Քուբայիսիի հետ:
Անդրադարձել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագրին, տարածաշրջանում հաստատված խաղաղությանը և ապաշրջափակման համատեքստում առաջացող տնտեսական լայն հնարավորություններին ու դրանցում Կատարի հնարավոր մասնակցությանը:
Համադ Քամիս ալ-Քուբայիսիի հետ քննարկել ենք Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացները, ինչպես նաև արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակը:


