երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Դողսի ընտրատեղամասում քննչական գործողություններ են արվել. մայրը շփոթմամբ ստորագրել էր որդու փոխարեն

Դողսի ընտրատեղամասում քննչական գործողություններ են արվել. մայրը շփոթմամբ ստորագրել էր որդու փոխարեն

Դողսի 14/34 ընտրատեղամասում մեկը նկարել էր ընտրողների ցուցակը, որտեղ մայրը ստորագրել էր որդու փոխարեն, որդին էլ հասկացել էր, որ մայրն է ստորագրել իր փոխարեն, կանչեցինք մորը, տարիքով կին էր, եկավ և ասաց, որ այո, ես եմ ստորագրել, մենք էլ որոշում կայացրեցինք հանձնաժողովով, որ որդին ստորագրի մոր անվան դիմաց, ստորագրեց, քվեարկեցին, գնացին։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16–ին, լրագրողների հետ զրույցում նշեց Դողսի 14/34 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Պատվական Մարգարյանը։

«Վստահված անձանցից մեկը դա նկարահանեց, այն տեղադրվեց կայքերում, ըստ այդմ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Քննիչը եկավ, տեղում արձանագրությունները նայեց։ Մատյանում մենք արձանագրել էինք դեպքը, հենց ընտրողը ինքը իր բառերով ասել էր ինչպես արձանագրենք, որ իմ փոխարեն պատահաբար մայրս է ստորագրել։

Քննչական գործողությունների շրջանակում, ուսումնասիրեցին մատյանը, ուսումնասիրեցին ցուցակը, գրություն կազմեցին, գնացին»,–ասաց հանձնաժողովի նախագահը։

 

  • Կիսվել: