երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Դողս գյուղում առաջատարը «Մայր Հայաստան»-ն է

Դողս գյուղում առաջատարը «Մայր Հայաստան»-ն է

Վաղարշապատ համայնքի Դողս բնակավայրում քվեաթերթիկների հաշվարկն ավարտվեց։ Բնակավայրում հաշվառված է 1059 ընտրող, որից ընտրությանը մասնակցել է 642-ը։

Քվեաթերթիկների նախնական հաշվարկով առաջատարը «Մայր Հայաստան»-ի Գրիշա Հարությունյանն է, նա ստացել է 354 քվե, երկրորդը` ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանն է՝ 212 քվե։

Նշենք, որ Դողսը «Մայր Հայաստան»-ի թեկնածու Գրիշա Հարությունյանի գյուղն է։

Հիշեցնենք՝ Վաղարշապատում քվեարկություն ավարտվել է, քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 45.12% կամ 31 հազար 527 ընտրող։

Վաղարշապատ համայնքում ընտրական իրավունք ունի 69 հազար 866 քաղաքացի, հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։

Հիշեցնենք՝ ընտրություններին մասնակցում է 8 քաղաքական ուժ՝ «Հայրենիք», «Քաղաքացիական պայմանագիր», «Ազատ դեմոկրատներ», «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական, «Ժառանգություն», «Հանրապետություն», «Համահայկական ճակատ» կուսակցություններն ու «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը՝ կազմված «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Առաջ» աջակենտրոն կուսակցություններից:

Նյութը՝ factor.am-ի:

  • Կիսվել: