հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
«Դիմադրություն» շարժումը սեպտեմբերի 2-ին հանրահավաք կանցկացնի

«Դիմադրություն» շարժումը սեպտեմբերի 2-ին հանրահավաք կանցկացնի

՛՛Դիմադրության՛՛ շարժումը սեպտեմբերի 2-ից կվերսկսի իր գործունեությունը։ Այս մասին այսօր  Հանրապետության հրապարակում հասարակակա-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի հրավիրած՝ ընդդիմության հանրահավաքի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց խորհրդարանի նախկին փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ սեպտեմբերի 2-ին նախատեսված է հանրահավաք, եւ ՛՛Դիմադրություն՛՛ շարժումը,  հետապնդելով բոլոր նշված նպատակները, կշարունակի պայքարն ամբողջ ուժով։

՛՛Հանրահավաքներ կլինեն նաեւ Ղարաբաղում եւ Սփյուռքում՛՛,-հավելեց Սաղաթելյանը:

Նա անդրադարձավ Ղազարյանի հրավիրած հանրահավաքի պահանջին, այն է՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, և այս առնչությամբ ասաց. ՛՛Եթե այս իշխանությունը շարունակում է գոյություն ունենալ, ուրեմն ինչ-որ մի բան էն չենք անում: Նոյեմբերի 9-ից հետո ամեն օր ասում ենք, որ էս մարդը քանի օր ավել մնա իշխանության, էդքան կորուստ ենք ունենալու: Էսօրվա գլխավոր խնդիրը՝ Արցախը հայաթափվում է՛՛:

  • Կիսվել: