ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Դեսպանաժողովին Խուդաթյանը ներկայացրել է ՀՀ-ում ենթակառուցվածքների ցանցի զարգացմանն ուղղված աշխատանքները

Դեսպանաժողովին Խուդաթյանը ներկայացրել է ՀՀ-ում ենթակառուցվածքների ցանցի զարգացմանն ուղղված աշխատանքները

Օգոստոսի 26-ին դեսպանաժողովի աշխատանքները շարունակվել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ քննարկումով։
 
Նախարար Խուդաթյանը ներկայացրել է ՀՀ-ում ենթակառուցվածքների ցանցի զարգացմանն ուղղված աշխատանքները՝ ներառյալ ճանապարհների կառուցման, ավիացիայի ոլորտում նոր ուղղությունների ներմուծման մասով։
 
Անդրադարձ է կատարվել էներգետիկայի ոլորտում միջազգային գործընկերների հետ համագործակցությանը։
 
Մտքեր են փոխանակվել ներդրումների խրախուսման ուղղությամբ տարվող աշխատանքների և նոր հնարավորությունների շուրջ։
 
 
 
 
 
 

  • Կիսվել: