ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Դեսպան Թումանյանն ԻԻՀ-ում Կատարի դեսպանի հետ քննարկել է ԼՂ հակամարտությանը վերաբերող հարցեր

Դեսպան Թումանյանն ԻԻՀ-ում Կատարի դեսպանի հետ քննարկել է ԼՂ հակամարտությանը վերաբերող հարցեր

ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն ընդունել է ԻԻՀ-ում Կատարի Պետության դեսպան Մոհամմեդ բին Համադ Ալ-Հաջրիին, որը դեսպան Թումանյանին է փոխանցել Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ-Թհանիի ուղերձը՝ հասցեագրված ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին:

Ինչպես հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից, զրուցակիցները քննարկել են Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և հակամարտության կարգավորմանն առնչվող մի շարք հարցեր:

 

  • Կիսվել: