չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Դեսպան Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ներկայացուցիչների պալատի անդամ, Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոնի հետ

Դեսպան Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ներկայացուցիչների պալատի անդամ, Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոնի հետ

Հոկտեմբերի 8-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ներկայացուցիչների պալատի անդամ, Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոնի հետ։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունից:

Դեսպան Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Ֆրենք Փալոնին Հայաստանին և հայ ժողովրդին առնչվող թեմաները մշտապես օրակարգում պահելու և ցուցաբերած շարունակական աջակցության համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգային ընթացիկ հարցեր և գործընկերության հետագա խորացման հնարավորությունները։

  • Կիսվել: