երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Դեսպան Մկրտչյանն ու Նիկոլաս Լոգոթետիսը քննարկել են «Concordia»-ն Հայաստանում առաջխաղացնելու հնարավորությունները

Դեսպան Մկրտչյանն ու Նիկոլաս Լոգոթետիսը քննարկել են «Concordia»-ն Հայաստանում առաջխաղացնելու հնարավորությունները

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել «Concordia»-ի համահիմնադիր և խորհրդի նախագահ Նիկոլաս Լոգոթետիսի հետ։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են «Concordia»-ի հետ արդեն իսկ ձևավորված արդյունավետ համագործակցության շարունակական զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել փոխգործակցության հետագա ընդլայնման, Concordia-ն Հայաստանում որպես համագործակցության և երկխոսության հարթակ առաջխաղացնելու հնարավորություններին։

Դեսպան Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել «Երևանյան երկխոսություն 2026» նախաձեռնությանը ներգրավվելու և մասնակցության համար։

Իր հերթին, Նիկոլաս Լոգոթետիսը վերահաստատել է պատրաստակամությունը՝ համագործակցությունը շարունակելու և այն նոր ուղղություններով զարգացնելու առնչությամբ։

  • Կիսվել: