երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Դեսպան Ենգիբարյանն ու Բունդեսթագի ԱՀ հանձնաժողովի անդամը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում

Դեսպան Ենգիբարյանն ու Բունդեսթագի ԱՀ հանձնաժողովի անդամը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում

Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Վիկտոր Ենգիբարյանը հանդիպում է ունեցել Բունդեսթագի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Մեքիդ Կարաահմեդօղլուին։

Այս մասին հայտնում են Գերմանիայում ՀՀ դեսպանությունից։

Նշվում է, որ դեսպան Ենգիբարյանը Մեքիդ Կարաահմեդօղլուին շնորհավորել է Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբում ներգրավվելու կապակցությամբ։«Զրուցեցինք Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների բարելավման, ինչպես նաև՝ Հայաստան-Գերմանիա գործընկերության թեմաներով»,-ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

Դեսպանության փոխանցմամբ՝ հանդիպման կողմերը համակարծիք են եղել այն հարցում, որ խաղաղությունը և բաց սահմանները բխում են թե՛ Հայաստանի, թե՛ Թուրքիայի և թե՛ Ադրբեջանի շահերից ու տարածաշրջանի զարգացման և բարեկեցության համար այլընտրանք չկա։

  • Կիսվել: