ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Դավիթ Կարապետյանը Ֆրանսիայի դեսպանության բացման 30-ամյակին նվիրված արարողությանը անդրադարձել է ռազմավարական բնույթի հարաբերությունների օրակարգին

Դավիթ Կարապետյանը Ֆրանսիայի դեսպանության բացման 30-ամյակին նվիրված արարողությանը անդրադարձել է ռազմավարական բնույթի հարաբերությունների օրակարգին

Նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում մասնակցել և ելույթով է հանդես եկել դեսպանության բացման 30-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությանը: Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից:

Շնորհավորելով հիշարժան օրվա կապակցությամբ՝ ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարն անդրադարձ է կատարել Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական բնույթ ունեցող հարաբերությունների ծավալուն օրակարգին, ընդգծել երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և բազմոլորտ համագործակցությունը:

Միջոցառման ավարտին ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին բացել են ֆրանսահայ ճարտարապետ Ալեն Դարոնյանի հիշատակին նվիրված հուշատախտակը:

 

  • Կիսվել: