ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Դավիթ Կարապետյանը և ICBSS-ի տնօրենն անդրադարձել են «Թրիփ ուղի» ծրագրին

Դավիթ Կարապետյանը և ICBSS-ի տնօրենն անդրադարձել են «Թրիփ ուղի» ծրագրին

Դեկտեմբերի 10-ին Աթենքում ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպել է Սևծովյան ուսումնասիրությունների միջազգային կենտրոնի (ICBSS) տնօրեն Գեորգիոս Միտրակոսի հետ:

Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, հանդիպման ընթացքում Դավիթ Կարապետյանը զրուցակցին է ներկայացրել ընթացիկ տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունները: Անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը և դրա կարևոր բաղադրիչ «Թրիփ ուղի» ծրագրին և ընդգծվել տարածաշրջանային փոխկապակցվածության համատեքստում դրանց կյանքի կոչման կարևորությունը:

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը և Գեորգիոս Միտրակոսը քննարկել են «Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում Սևծովյան ուսումնասիրությունների միջազգային կենտրոնի հետ համագործակցության հեռանկարները: 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և գլոբալ  զարգացումներին առնչվող մի շարք հարցերի շուրջ:

 

  • Կիսվել: