հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Դատավոր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննությունը հետաձգվեց

Դատավոր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննությունը հետաձգվեց

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության քննարկումը հետաձգվեց։

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը, վերադառնալով ընդմիջումից, հայտնեց, որ ԲԴԽ անդամ Սերգեյ Չիչոյանն  չի կարող ներկայանալ նիստին, մասնավորապես՝ նրա հարազատներից մեկն առողջական խնդիրներ ունի։

ԲԴԽ նախագահը կողմերից հետաքրքրվեց՝ թե արդյո՞ք նիստը կարող է շարունակվել առանց ԲԴԽ անդամ Չիչոյանի, ինչին ի պատասխան ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ կարող է շարունակվել նիստը, սակայն փաստաբան Տիգրան Աթանեսյանն էլ նշեց, որ Սերգեյ Չիչոյանի մասնակցությունը կարեւոր է իր համար։

Նիստը հետաձգվեց եւ նշանակվեց հունիսի 25-ին՝ ժամը 14։10-ին։

 

  • Կիսվել: