Դատապարտում ենք մայր Հայրենիքի տարածքում այս ծանր միջամտությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր գործունեությանը. Արգենտինայի ազգային եկեղեցական կենտրոնական վարչություն
Արգենտինայի ազգային եկեղեցական կենտրոնական վարչությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արգենտինայի և Չիլիի թեմի կենտրոնական վարչութունը իր խորին մտահոգությունն է հայտնում Հայաստանի Հանրապետությունում ամսի 7-ին մեկնարկող դատավարության առիթով՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք, Ամենայն Հայոց Կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների դեմ։
Դատապարտում է մայր Հայրենիքի տարածքում այս ծանր միջամտությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր գործունեությանը և սրբազան առաքելությանը, որ համարում է Սահմանադրության մեջ նվիրագործված պաշտամունքի ազատության, եկեղեցու և պետութեան անջատման ակզբունքների անընդունելի խախտում:
Կոչ ենք ուղղում Հայաստանի Հանրապետության Կառավարությանը անհապաղ զերծ մնալ հակաեկեղեցական գործունեություն ծավալելուց և փորձել լուծել հարցերը փոխադարձ Հարգանքով և մեր ժողովրդի ազգային-հոգևոր ավանդույթններին համապատասխան:
ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ-ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ
ՀԱՅ ԿԵԴՐՈՆ
Պուէնոս Այրէս, 5 Օգոստոս 2026»։



