չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Դանիելյանը վստահեցնում է՝ շարժումը չի մարել

Դանիելյանը վստահեցնում է՝ շարժումը չի մարել

Շարժումը չի մարել, այդ մարդիկ են մարել, որևիցե բան մեր ճանապարհին խոչընդոտ չի կարող լինել։ Այս մասին այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում, ամփոփելով ՛՛Տավուշը հանուն հայրենիքի՛՛ շարժման օրը, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Հայ մարդը չի կարող հանգիստ գլուխը դնել բարձին, քնել, քանի որ հայրենիքը այսպիսի ծանր իրավիճակում է, և մենք ուրիշ ճանապարհ չունենք, բացի մեր նպատակներին հասնելը։ Եվ հասնելու ենք մեր նպատակներին՝ ի հեճուկս ամեն ինչի։

Պետական ապարատում մենք ունենք բազմաթիվ մեզ աջակցող, սիրելի, պաշտելի հայրենակիցներ, որոնք մեր կողքին են, անհրաժեշտ պահին մեզ միանալու են»:

  • Կիսվել: