շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Դադարեցնում ենք նախընտրական քարոզչությունը. Արա Զաքարյան

Դադարեցնում ենք նախընտրական քարոզչությունը. Արա Զաքարյան

Ստեղծված իրավիճակում դադարեցնում ենք նախընտրական քարոզչությունը: Այս մասին ասվում է Սիսիան համայնքի՝ «Ապրելու երկիր» կուսակցության ղեկավարի թեկնածու Արա Զաքարյանի ֆեյսբուքյան գրառման մեջ․

<<Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Հայաստանի Հազարապետության պետական սահմանի մի քանի հատվածներում, այդ թվում՝ Սիսիան համայնքի, տեղի են ունեցել ակտիվ ռազմական գործողություններ: Մենք ունենք զոհեր և վիրավորներ։ Ցավակցում ենք հայրենիքի պաշտպանության ժամանակ նահատակվածների ընտանիքներին և աղոթում բոլոր վիրավորների համար: Ստեղծված իրավիճակում դադարեցնում ենք նախընտրական քարոզչությունը: Նախընտրական շտաբի կազմակերպական և նյութատեխնիկական ռեսուրսները մինչև իրավիճակի կարգավորումը նպատակաուղղվում են Սիսիան համայնքի բնակչության քաղաքացիական պաշտպանության հիմնական խնդիրների լուծմանը>>։

  • Կիսվել: