շաբաթ, հունիս 29
29 / 6 / 2024
Դա ո՞վ է, չեմ ճանաչում ես նման մարդու. Սրբազանը՝ Ալեն Սիմոնյանի մասին

Դա ո՞վ է, չեմ ճանաչում ես նման մարդու. Սրբազանը՝ Ալեն Սիմոնյանի մասին

Դա ո՞վ է, չեմ ճանաչում ես նման մարդու: Այս մասին, այսօր՝ հունիսի 10-ին, Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով նրան, որ այսօր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ընդդիմությունը փորձում է բախումներ հրահրել, իր աջակիցներին զոհ դարձնել, իրեն ձերբակալեն, որ շարժումը կարողանա ինչ-որ արդյունքի հասնել:

Ինչ վերաբերում է  Ալեն Սիմոնյանի մեկ այլ հայտարարության, որ ընդդիմությունը սուսուփուս մի քանի օրից իր դրած վրանները հավաքելու է, գնալու է պատրաստվի «թեժ աշնանը», Սրբազանն արձագանքեց. «Դուք էլ դրանց դատարկ խոսակցությունները վերարտադրո՞ւմ եք: Արհամարհեք ընդհանրապես, իրենք գոյություն չունեն ընդհանրապես»:

  • Կիսվել: