ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Չունենք նման տեղեկություն. Երևանը չի մեկնաբանում Փաշինյան-Ալիև հանդիպման մանրամասների վերաբերյալ Հաջիևի հայտարարությունը

Չունենք նման տեղեկություն. Երևանը չի մեկնաբանում Փաշինյան-Ալիև հանդիպման մանրամասների վերաբերյալ Հաջիևի հայտարարությունը

ՀՀ կառավարությունը չի մեկնաբանում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությունը, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում նախատեսված  Փաշինյան-Ալիև հանդիպման ժամանակ ակնկալվում է համաձայնեցնել աշխատանքային խմբի ստեղծումը, որը պետք է նախապատրաստի  Ադրբեջանի ու Հայաստանի միջև Խաղաղության պայմանագիրը։

«Չունենք նման տեղեկություն։ Չենք մեկնաբանում։ Հանդիպման արդյունքների վերաբերյալ կտարածվի համապատասխան հաղորդագրություն, որտեղ կտրվի համապարփակ տեղեկատվություն քննարկված թեմաների շուրջ», - Aysor.am-ին ասացին կառավարությունից։

  • Կիսվել: