երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Չինական կողմը «Զանգեզուրի միջանցքի» մասին միտք չի արտահայտել. դեսպան

Չինական կողմը «Զանգեզուրի միջանցքի» մասին միտք չի արտահայտել. դեսպան

Չինական կողմը «Զանգեզուրի միջանցքի» մասին միտք չի արտահայտել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յունը:

Հարցին` արդյոք դեսպանը կիսում է այդ դիրքորոշումն ու համաձայն է այդ ձեւակերպման հետ, նա հայտնել է.

«Չինական կողմը նման միտք չի արտահայտել: Մենք արդեն դա քննարկել ենք մեր ադրբեջանցի գործընկերների հետ»:

Դեսապնը հույս է հայտնել, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտությունը կկարգավորվի բանակցությունների ճանապարհով: 

Հիշեցնենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ները գրել էին, թե Ադրբեջանում Չինաստանի դեսպան Գո Մինը այդ երկրի էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպման ժամանակ, իբր, ասել է.

«Զանգեզուրի միջանցքը ներդրում կունենա «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» տրանսպորտային նախագծում»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: