ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Չի կարող մոնտաժողի համակարգչում լինել Ալիկ Ալեքսանյանի գործի հետ առնչվող որևէ մատերիալ, պարալիզացված է «Արմատ Մեդիա»-ի աշխատանքը․ խմբագիր

Չի կարող մոնտաժողի համակարգչում լինել Ալիկ Ալեքսանյանի գործի հետ առնչվող որևէ մատերիալ, պարալիզացված է «Արմատ Մեդիա»-ի աշխատանքը․ խմբագիր

Մեծ ցավով արդեն հայտնում եմ, որ տանում են մեր մոնտաժային չորս համակարգիչները։ Մենք կտրվում ենք ուղիղ եթերի, տաղավարային հաղորդումների , յուրաքանչյուր տիպի բովանդակություն ստեղծելու հնարավորությունից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Արմատ Մեդիա»-ի խմբագիր Նելլի Ավետիսյանը։

 

«Մոնտաժողի համակարգիչը տանելով՝ խաթարվում է ողջ աշխատանքը, պրոֆեսիոնալ լրագրությամբ չենք կարող զբաղվել, աշխատանքը պարալիզացված է»,- ասաց Ավետիսյանը՝ նշելով, որ ընտրությունների օրն առանց տեխնիկայի ոչինչ չեն կարող անել, սա քաղաքական է, չի կարող մոնտաժողի համակարգչում լինել Ալիկ Ալեքսանյանի գործի հետ առնչվող որևէ մատերիալ։

  • Կիսվել: