երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Չի ավարտվել այս ամենը՝ մենք սպասում ենք նոր ագրեսիայի․ Մարուքյան

Չի ավարտվել այս ամենը՝ մենք սպասում ենք նոր ագրեսիայի․ Մարուքյան

Մենք մի հատ պրոբլեմ ունենք․ մենք 44-օրյա պատերազմը ուզում ենք համեմատել էս պատերազմի հետ։ Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն այս մասին ասել է  Factor TV-ին տված հարցազրույցում։

«Այնտեղ այլ նարատիվներ են գործել, այլ հարցեր են եղել, եղել են երկարատև բանակցություններ զիջումների վերաբերյալ, տարածքներ զիջելու վերաբերյալ, և դրա մասին էր խոսքը, որ միգուցե կարող էինք խաղաղ բանակցություններով շրջանները զիջել և խաղաղություն ստանալ։ 

Այս հարցը, ինչ որ հիմա տեղի է ունենում, որևէ պարալել չի կարելի բերել, որովհետև հիմա խոսքը ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանների մասին է։ Եվ հիմա վարչապետին քննադատում են, որ թե ինչի է պառլամենտում ասել 29 800 քառ․ կմ»,- նշել է նա։

Լրագրողի այն դիտարկմանը, թե Արցախը դուրս հանելով է ասել, Մարուքյանը պատասխանեց․ «Իսկ Արցախը Հայաստանի մա՞ս է, որ վարչապետը դուրս է հանել։ Ուզում են ՀՀ սուվերեն տարածքի նարատիվը փչացնե՞ն ու էդ 29 800 քառ կմ էլ չունենա՞ն»։

Հատուկ հանձնարարություններով դեսպանը հավելել է․

«Չի ավարտվել այս ամենը․ մենք սպասում ենք նոր ագրեսիայի։ Բնականաբար, դիվանագիտական աշխատանքը տարվում է ՄԱԿ, ԵՄ, ԱՄՆ հետ, ՌԴ, Ֆրանսիայի հետ, մյուս կողմից՝ հողի վրա կանգնած՝ զինվորականությունը, զինվորը հայրենիքի պաշտպանության համար է պայքարում»։ 

  • Կիսվել: