ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Չէր կարելի այսքան իջնել. ինչի՞ համար է հայտարարված արտակարգ դրություն, եթե կարանտին չկա. Բագրատյան

Չէր կարելի այսքան իջնել. ինչի՞ համար է հայտարարված արտակարգ դրություն, եթե կարանտին չկա. Բագրատյան

4-րդ ամիսն է՝ արտակարգ դրություն է հայտարարված, ինչի՞ համար է հայտարարված արտակարգ դրություն, եթե կարանտին չկա։ Այս մասին «Կորոնավիրուսային ճգնաժամը, դրա հումանիտար և սոցիալ–տնտեսական հետևանքները» խորագրով քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը։

«Հայաստանն աշխարհում ամենացածր տոկոսն ունի կորոնավիրուսից բուժվածների։ Այսօր այդ թիվը կազմում է 37.2 տոկոս։ Ո՞վ է այս մարդկանց բերել իշխանության, ո՞վ է պատասխան տալու այս վիճակի համար։ 4-րդ ամիսն է՝ արտակարգ դրություն է հայտարարված, ինչի՞ համար է հայտարարված արտակարգ դրություն, եթե կարանտին չկա։ Միայն քաղաքականության համար, որպեսզի քաղաքական ելույթներ չլինեն համակարգի դեմ։ Չէր կարելի այսքան իջնել», - հայտարարեց Հրանտ Բագրատյանը։

Տնտեսագետն ասաց, թե Հայաստանում իրավիճակն իրեն հիշեցնում է Մուսոլինիի շրջանը Իտալիայում՝ 1918-1944 թվականները։

«Դա անպայման ավարտվելու է աղետով», - ասաց Հրանտ Բագրատյանը։

  • Կիսվել: