շաբաթ, հունիս 29
29 / 6 / 2024
Առանց երաշխավորների այս պարագայում արդեն ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայությունը չափազանց կարեւոր է․ Սրբազան

Առանց երաշխավորների այս պարագայում արդեն ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայությունը չափազանց կարեւոր է․ Սրբազան

Արդեն քանի անգամ նշեցի, որ առանց երաշխավորների այս պարագայում արդեն ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայությունը չափազանց կարեւոր է։ Այս մասին միջազգային լրատվամիջոցներին տրված ասուլիսի ժամանակհայտարարել է արքիեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը։ 

«Միջազգային երաշխավորները, արդեն իսկ գոյություն ունեցող հարթակը այդ ամրադրումը կկատարի եւ նաեւ բանակցությունները կընթանան ավելի թափանցիկ եւ վստահելի մակարդակի վրա։ Չեն լինի պարտադրումներ, սպառնալիքներ, միակողմանի զիջման թելադրանքներ, այն, ինչ այսօր տեղի է ունենում։ Եւ այդ պատճառով էլ Ադրբեջանը, հավանաբար, ցանկանում է վերացնել այդ միջնորդական կամ երաշխավորների առաքելությունը, վերացնել ընդհանրապես եւ ընթանալ այն նույն ճանապարհով, ինչ-որ հիմա գոյություն ունի․ առանց բանակցությունների։ Նորից եմ կրկնում․ սա շատ կարեւոր հանգամանք է, որ պատրանքը, իմիտացիան, տրված է, թե բանակցություններ կան, բայց խորքում բանակցություններ գոյություն չունեն։ Եւ նաեւ աշխարհը մշակել է այդ սիստեմը, աշխարհը մշակել է այդ հնարավորությունը, որ այս պարագայում ԵԱՀԿ Մինսկի խումբն է», - շեշտել է Բագրատ Սրբազանը։

  • Կիսվել: