երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Չեմ տեսնում որևէ խնդիր, որը կարող է խանգարել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը հիմա՝ ղարաբաղյան իրադարձություններից հետո․ Պուտին

Չեմ տեսնում որևէ խնդիր, որը կարող է խանգարել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը հիմա՝ ղարաբաղյան իրադարձություններից հետո․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ չի տեսնում պատճառներ, որոնք հիմա՝ Ղարաբաղում իրադարձություններից հետո, կարող են խոչընդոտել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը։ Այս մասին գրում է interfax.ru-ն:

«Ինձ թվում է, որ դա միանգամայն հնարավոր է: Չեմ տեսնում որևէ խնդիր, որը կարող է խանգարել խաղաղության պայմանագրի կնքմանը հիմա՝ ղարաբաղյան իրադարձություններից հետո», - ուրբաթ օրը լրագրողներին ասել է Պուտինը։

«Մենք պատրաստ ենք նպաստել խաղաղության բանակցությունների վերսկսմանը խաղաղության համաձայնագրի կնքման հույսով։ Հրավիրել ենք բոլոր գործընկերներին հավաքվել Մոսկվայում։ Սահմանազատման հետ կապված զուտ տեխնիկական հարցեր կան։ Երկու կողմից էլ բարի կամքով այս ամենը կարելի է անել և հետևյալ քայլերը կարող են ձեռնարկվել»,-ասել է ՌԴ նախագահը։։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: