երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Չեմ սպառնում, ուղիղ ասում եմ՝ դա օրենքի պահանջն է․ Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու մասին

Չեմ սպառնում, ուղիղ ասում եմ՝ դա օրենքի պահանջն է․ Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու մասին

Ընդդիմությունը պետք է մտածի խորհրդարան վերադառնալու մասին, ԱԺ աշխատանքը դրանից որևէ կերպ չի տուժում, դրանից տուժում են իրենք, իրենք շարունակում են զբաղեցնել սենյակներ, ստանալ աշխատավարձ, բայց չգալ նիստերին։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության՝ ԱԺ նիստերը բոյկոտելու վերաբերյալ հայտարարությանը։

«Ծանոթացել եմ մի հետազոտության․ հարցում է անցկացվել և մեր քաղաքացիների 90 տոկոսը՝ անկախ քաղաքական հետաքրքրություններից, բացասական են վերաբերվում այդ գործելաոճին։ Ինչ վերաբերում է հետագային, ես չեմ կարծում, որ մենք ևս մեկ անգամ իրենց կտանք այդ հնարավորությունը՝ չգալ այստեղ, և դա մնա առանց հետևանքի»,- նշել է Սիմոնյանը։

Հարցին արդյոք այդ կերպ պառնում է մանդատներից զրկել ընդդիմադիր պատգամավորներին, ԱԺ նախագահը պատասխանել է․

«Չեմ սպառնում, ուղիղ ասում եմ, և դա օրենքի պահանջն է»։

  • Կիսվել: