կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Չեմ փոշմանել, որ մեր խաբված ժողովրդի դեմ ուժ չեմ կիրառել. Սերժ Սարգսյան

Չեմ փոշմանել, որ մեր խաբված ժողովրդի դեմ ուժ չեմ կիրառել. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահը մասկացում է ավանդական Ջահերով երթին: Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճանապարհին նա զրուցեց լրագրողների հետ:

Հարցին, թե ինչ կմաղթի այսօր մեր երկրին՝ հաշվի առնելով, որ հրաժարականի օրը մաղթել էր խաղաղություն, ներդաշնակություն և տրամաբանություն՝ Սարգսյանը պատասխանեց. ՛՛Ցավում եմ, բայց կարծում եմ, որ 2018 թ հղածս մաղթանքն այսօր էլ ավելի արդիական է՛՛:

Նա խոսեց այն մասին, թե ինչ զգացողություններ ուներ իր հրաժարականի օրը և ինչ զգացողություններ ունի այսօր: ՛՛Իհարկե, կցանկանայի, որ այսօր էլ մեր ժողովուրդը ցնծար հրապարակում, որպեսզի այդ ժամանակահատվածում ցնծար նրա համար, որ կառուցել է ավելի լավ երկիր, ավելի բարեկեցիկ Հայաստան, ավելի հզոր բանակ, ավելի ապահով Արցախ, բայց, ցավոք սրտի, այսօր 18 թ. ցնծացող ժողովուրդը հիմա ողբում է կրկնապատկված, եռապատտկված՝ Եռաբլուրում, ողբում է Արցախի մի մասը կորցնելու համար, ողբում է մեր անպաշտպան սահմանների համար, կազմաքանդված բանակի համար, և այս առումով, իհարկե, ես ավելի շատ ցավ հիմա եմ ապրում, քան ապրել եմ 18 թ. այս օրը՛՛,-ասաց ՀՀ երրորդ նախագահը:

Լրագրողի հարցին, թե չի՞ փոշմանել, որ ուժ չի կիրառել 2018 թ., և տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ՝ Սագսյանը պատասխանեց. ՛՛Իրականության մեջ ես չեմ փոշմանել, բայց եթե կարողանայինք կանխատեսել այս ամբողջ արհավիրքը, միգուցե 2018 թ. այլ կերպ կգործեի, բայց իրոք չեմ փոշմանել, որ մեր խաբված ժողովրդի դեմ ուժ չեմ կիրառել: Ուղղակի կցանկանայի, որպեսզի այսօր էլ այդ 2018 թ. պահանջատեր ժողովուրդը նույն պահանջատիրությամբ այսօր հանդե գար՛՛: 

Ի հավելումն նշենք, որ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը հայտարարություն է տարածել` նշելով. ՛՛Սերժ Սարգսյանը Հանրապետության հրապարակում է, որպեսզի վերահաստատի Հայաստանի ու Արցախի համար այս օրհասական վիճակում հայկական պետականությունը պաշտպանող խրամատը երբեք չլքելու իր վճռականությունը՛՛։

Մանրամասները 168.am-ի տեսանյութում.

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: