հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Չեմ պատրաստվում քաղաքական նպատակներով օգտագործել մեր դեղնակտուց իշխանավոր հակառակորդների տհասությունը. Զուրաբյան

Չեմ պատրաստվում քաղաքական նպատակներով օգտագործել մեր դեղնակտուց իշխանավոր հակառակորդների տհասությունը. Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մասին ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանի գրառմանը:
 
Զուրաբյանը, մասնավորապես, գրել է. «ԳՅԱԴԱՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ, էպիզոդ XXX
 
1984 թվականին ԱՄՆ նախագահական ընտրական բանավեճի ժամանակ Ռոնալդ Ռեյգանը, անդրադառնալով իր ծերության խնդրին, արտասանեց հեռևյալ բառերը. «Ես տարիքի խնդիրը չեմ դարձնի այս ընտրարշավում քննարկման առարկա: Ես չեմ պատրաստվում քաղաքական նպատակներով շահագործել իմ հակառակորդի ջահելությունն ու անփորձությունը»:
 
Հետևելով Ռեյգանի օրինակին, հայտարարում եմ, որ ես չեմ պատրաստվում քաղաքական նպատակներով օգտագործել մեր դեղնակտուց իշխանավոր հակառակորդների տհասությունը, մանկամտությունն ու լպիրշությունը»:
 
 
 

  • Կիսվել: