չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Չեչնիայում տեղի է ունեցել 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ

Չեչնիայում տեղի է ունեցել 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ

Չեչնիայում տեղի է ունեցել 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, ցնցումները գրանցվել են Մոսկվայի ժամանակով 00:30-ին:

«Չեչնիայում 00.30-ին տեղի է ունեցել 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որի էպիկենտրոնը գրանցվել է Ուրուս-Մարտոնավսկի շրջանում»,-ասվում է հաղորդագրության մեջ:
 
Նշվում է, որ Ռուսաստանի ԱԻՆ ԳՎ-ի հերթապահ օպերատիվ խումբը Չեչնիայում կապ է հաստատել հանրապետության բոլոր շրջանների դիսպետչերական ծառայությունների հետ:
 
Ցնցումները տեղի են ունեցել մի քանի վայրկյանի ընթացքում, որոնք զգացվել են նաեւ Գրոզնիի բազմաբնակարան շենքերում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ի թղթակիցը:
 
Բնակարաններում ցնցվել են կահույքն ու ջահերը, շարժվել է հատակը:
 
Սոցցանցերում եւ չատերում մարդիկ գրում են, որ ցնցումները զգացել են նաեւ Չեչնիայի որոշ բնակեցված շրջաններում:
 

  • Կիսվել: