երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ԲՏԱ նախարարությունը նախաձեռնում է «Տիեզերական ճամբար-2022» ամառային երկրորդ ճամբարը

ԲՏԱ նախարարությունը նախաձեռնում է «Տիեզերական ճամբար-2022» ամառային երկրորդ ճամբարը

Տիեզերքին առնչվող բնագիտական ուղղություններով հետաքրքրված և համապատասխան գիտելիքներ ունեցող 15-18 տարեկան պատանիների մասնագիտական կողմնորոշման, հետագայում ոլորտային ծրագրերում ներգրավելու նպատակով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը նախաձեռնում է «Տիեզերական ճամբար (Space Camp) 2022» գիտական ամառային երկրորդ ճամբարը:
 
«Տիեզերական ճամբար-2022» միջոցառումների հետ կապված ծառայությունների ձեռքբերման նպատակով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է մրցույթ:
 
Մրցույթին կարող են դիմել դեռահասների հետ կրթական ծրագրերի իրականացման ոլորտում փորձառու կազմակերպությունները, որոնց աշխատանքային կարողությունները բավարարում են նախարարության սահմանած պայմաններին:
 
Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

  • Կիսվել: