երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
Բոլորովին վերջերս, Հայաստանի նախկին վարչապետը Ալիևին նշմար էր տալիս հարձակվել Հայաստանի վրա․ Կոնջորյան

Բոլորովին վերջերս, Հայաստանի նախկին վարչապետը Ալիևին նշմար էր տալիս հարձակվել Հայաստանի վրա․ Կոնջորյան

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը ևս անդրադարձել է Հրանտ Բագրատյանի այն հայտարարություններին, թե իրբ ադրբեջանցիները չափագրումներ են անում Տավուշի գյուղերում հայտարարություններին։ Պատգամավորը հռետորական հարց է բարձրարցել, թե գուցե Բագրատյանն ինքնաառաջադրվել է որպես Իլհամ Ալիևի հասարակական հիմունքներով խորհրդական։
 
«Իսկ կարո՞ղ է պատահել, որ Հրանտ Բագրատյանը ինքնաառաջադրվել է որպես Իլհամ Ալիևի հասարակական հիմունքներով խորհրդական։ Բոլորովին վերջերս, Հայաստանի նախկին վարչապետը Ալիևին նշմար էր տալիս հարձակվել Հայաստանի վրա։ Այսօր էլ նա ստեր է տարածում, թե ադրբեջանցիները չափագրումներ են անում Տավուշի գյուղերում։ Իհարկե, ՊՆ֊ն արդեն հերքել է այս սուտը։
 
Բայց որպես պլան մինիմում՝ 《մեծ տնտեսագետին》 հաջողվեց տարածել ստի և պանիկայի հերթական ալիքը՝ առանց այն էլ հուզական ծանր վիճակում գտնվող մեր հանրության շրջանում։
 
Տեսնես սա կգոհացնի՞ Ալիևին. իհարկե այո։ Չէ՞ որ մեր հակառակորդները նույնչապ շահագրգիռ են պահպանելու Հայաստանում ներքաղաքական անկայունությունն ու ցնցումները, որքան Բագրատյան & Co.-ն։
 
Ստանիսլավ Եժի Լեցը ասում էր՝ երբ մտածեցի, որ արդեն հատակում եմ, ներքևից թակեցին»,- գրել է Կոնջորյանը։
 
Նշենք, որ պաշտպանության նախարարությունը, Ազատան համայնքը և Տավուշի մարզպետարանը հերքե էին Բագրատյանի հայտնած տեղեկությունը։

  • Կիսվել: