Բոլորն էլ պատասխան են տալու, իմ վրա էլ են դրել ապօրինի հարստացում, բայց ես ամբողջ կյանքս աշխատել եմ. Գագիկ Ծառուկյան
Բոլորն էլ պատասխան են տալու, իմ վրա էլ են դրել ապօրինի հարստացում, բայց ես ամբողջ կյանքս աշխատել եմ: Այս մասին Իջևանում քարոզարշավի ժամանակ ասել է Գագիկ Ծառուկյանը՝ Նիկոլ Փաշինյանի՝ իրեն թիրախավորելու մասին հարցին ի պատասխան:
«Ամեն մարդ իր հզորությունն ու ամեն ինչը իմանալով մանր բաների հետևից չի ընկնի: Կա օրենք, կա կարգ, բոլորն էլ պատասխան են տալու, իմ վրա էլ են դրել ապօրինի հարստացում, բայց ես ամբողջ կյանքս աշխատել եմ, 1889 թվականին օրը 1 միլիոն աշխատել եմ, սնկից եմ սկսել, կոշկի ցեխ եմ բացել, օղու գործարան: Ինձ էլ էին դատել, հիմա արդարացրել են, դե թող պատասխան տան, ամեն ինչ չափ ունի, ամեն մարդ պետք է հասկանա, թե ինչ է խոսում: Իմ մեծությունից ցած չեմ իջնում, օրենքի սռաջ բոլոր քաղաքացիները պարտավոր են պատասխան տալ»,- նշել է նա:
Անդրադառնալով հարցին, թե ինչու՞ Նիկոլ Փաշինյանը հիմա հիշել իր որդուն և երեկ հայտարարություն արեց վերջինիս ՀՀ վերադարձնելու և պատժելու մասին՝ Գագիկ Ծառուկյանը նշեց. «Դա թողնում եմ ձեզ, դուք որոշեք, դուք ասեք, ես ինչ երեկ արձագանքել եմ, իմ արձագանքը դա է»:


