չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Բոլորդ գնալու եք բոլոր այն ԳՇ պետերի հետևից, որոնք մտածել են, որ այս իշխանության հետ համագործակցելով՝ ապահովում են իրենց աթոռը. Աբրահամյանը՝ ԱԱԾ-ին

Բոլորդ գնալու եք բոլոր այն ԳՇ պետերի հետևից, որոնք մտածել են, որ այս իշխանության հետ համագործակցելով՝ ապահովում են իրենց աթոռը. Աբրահամյանը՝ ԱԱԾ-ին

Այն կառույցը, որը տիրապետում է, թե ինչ վիճակի է հասել Հայաստանը, թե ինչպիսի ներքին եւ արտաքին անվտանգային խոցելի իրավիճակում են Հայաստանն ու Արցախը, այսպիսի կրավորական կեցվածք չպետք է ընդուներ։ Այս մասին այսօր ԱԱԾ շենքի մոտ ասաց ԱԺ ՛՛Պատիվ ունեմ՛՛ խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Սա այն կառույցն է, որը գիտի՝ ինչ է տեղի ունեցել 2018 թվականի հայտնի իրադարձությունների ժամանակ, գիտի՝ ինչ որակի մարդիկ են եկել իշխանության, տեղյակ է՝ ինչ է տեղի ունեցել 44-օրյա պատերազմի օրերին, եւ տեղյակ է՝ ինչ է տեղի ունենում հետպատերազմյան ժամանակահատվածում։

Այս կառույցում նստած աշխատակիցները պետք է գիտակցեն, որ այս իշխանության որեւէ ծառայություն ունենալու է մի ելք, դուք բոլորդ գնալու եք Դավիթ Տոնոյանի, Կորյուն Փիլոյանի, բոլոր այն ԳՇ պետերի հետեւից, որոնք մտածել են, որ այս իշխանության հետ համագործակցելով՝ ապահովում են իրենց աթոռը՛՛:

ԱԱԾ-ն, գիտակցելով Հայաստանում առկա իրավիճակը եւ ընդունելով կրավորական կեցվածք, ըստ պատգաամավորի՝ քառակի է պատասխանատվություն կրելու ստեղծված իրավիճակի համար: ՛՛Դուք պետք է հիշեք, որ համազգեստ, կոչում կրող մարդիկ եք, դուք պարտավոր եք դրան հավատարիմ լինել, հավատարիմ լինել Հայաստանին եւ Արցախին՛՛,-նշեց նա:

 

  • Կիսվել: