երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
Բոլոր ուժերը պետք է համախմբվեն ՀՀ տարածքային ամբողջականությունը և հայկական պետականությունը ոտնձգություններից պաշտպանելու նպատակի շուրջ. Թորոսյան

Բոլոր ուժերը պետք է համախմբվեն ՀՀ տարածքային ամբողջականությունը և հայկական պետականությունը ոտնձգություններից պաշտպանելու նպատակի շուրջ. Թորոսյան

Հակառակորդի կողմից ցանկացած ռազմական ագրեսիա ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ պետք է հակազդվի մեր ամբողջ ռազմաքաղաքական ներուժով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը:

՛՛Նման իրավիճակներում բոլոր քաղաքական և հասարակական ուժերը պետք է համախմբվեն Հայաստանի տարածքային ամբողջականությունը և հայկական պետականությունը ոտնձգություններից պաշտպանելու նպատակի շուրջ, քանի որ դրանից ավելի բարձրագույն արժեք մենք չունենք և չենք կարող ունենալ։

Միևնույն ժամանակ, իրավիճակը սթափ գնահատելով և առանց ժամանակ վատնելու պետք է ջանքեր գործադրենք մեր հակառակորդի հետ եղած տարաձայնությունները և հակամարտությունը կարգավորելու և համակեցության կանոններ բանաձևելու շուրջ՝ ինչքան էլ դա այս պահին անիրատեսական թվա, քանի որ առանց այդ կանոնների պահպանման մեր տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատումը անիրատեսական է՛՛,-նշել է նա։

  • Կիսվել: