ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Բոլոր քաղաքական ուժերը պետք է համախմբվեն ՀՀ պետականությունը ոտնձգություններից պաշտպանելու նպատակի շուրջ․ Թորոսյան

Բոլոր քաղաքական ուժերը պետք է համախմբվեն ՀՀ պետականությունը ոտնձգություններից պաշտպանելու նպատակի շուրջ․ Թորոսյան

«Նման իրավիճակներում բոլոր քաղաքական և հասարակական ուժերը պետք է համախմբվեն Հայաստանի տարածքային ամբողջականությունը և հայկական պետականությունը ոտնձգություններից պաշտպանելու նպատակի շուրջ, քանի որ դրանից ավելի բարձրագույն արժեք մենք չունենք և չենք կարող ունենալ»։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ նշելով.

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Հակառակորդի կողմից ցանկացած ռազմական ագրեսիա ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ պետք է հակազդվի մեր ամբողջ ռազմաքաղաքական ներուժով։

Նման իրավիճակներում բոլոր քաղաքական և հասարակական ուժերը պետք է համախմբվեն Հայաստանի տարածքային ամբողջականությունը և հայկական պետականությունը ոտնձգություններից պաշտպանելու նպատակի շուրջ, քանի որ դրանից ավելի բարձրագույն արժեք մենք չունենք և չենք կարող ունենալ։

Միևնույն ժամանակ, իրավիճակը սթափ գնահատելով և առանց ժամանակ վատնելու պետք է ջանքեր գործադրենք մեր հակառակորդի հետ եղած տարաձայնությունները և հակամարտությունը կարգավորելու և համակեցության կանոններ բանաձևելու շուրջ՝ ինչքան էլ դա այս պահին անիրատեսական թվա, քանի որ առանց այդ կանոնների պահպանման մեր տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատումը անիրատեսական է»։

  • Կիսվել: