Բոլոր հանրային բուհերի ռեկտորները կամ ՔՊ վարչության անդամ են, կամ իրենց մտերիմներն են. Լիլիթ Գալստյան
Մերժողականության և սեփական սխալները չտեսնելու այս ջայլամի քաղաքականություն ուղղակի այլևս նողկալի է։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 15–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ անդրադառնալով նրան, որ օրերս կառավարության նիստում վարչապետ Փաշինյանն ասաց, որ կրթության ոլորտի աղետալի վիճակի պատճառն այն է, որ դաշնակցականները, հանրապետականները տարիներ շարունակ դպրոցները դարձել են այսպես կոռուպցիայի պլացդարմ։
«Փաշինյանը այդ կառավարության նիստում ասաց՝ տգետ ուսուցիչներ տգետ տնօրեններ, սլաքներն ուղղել բոլորին, բայց ոչ իրենց։ Նախ ութ տարի իշխանության իրենք են, նոր չափորոշիչները դրվել են գործածության մեջ, վաղուց դասագրքային այսպես ամբողջ ֆոնդը թարմացվել է, նախկինների շրջանում լույս տեսած որևէ դասագիրք այսօր գործածության մեջ չէ։ Այսօրվա ֆունկցիոնալ անգրագիտությունը, որը արձանագրել է PISA միջազգային հետազոտական ուսումնասիրությունը, պետական աղետ է։ խոսքը 15 տարեկանների մասին է, այդ երեխաները 8 տարի սովորել են իրենց շրջանում։
Բարոյական չի այսօր նորից նախկիններին մեղադրելը, բայց բարոյականից անդին նաև պետական չի և քաղաքական չի, եթե դու չես գիտակցում խնդիրը և լուծումներ չունես։
Մի բան հստակ է, որ Ռոբերտ Քոչարյանի իշխանության շրջանում 154 դպրոց զրոյից կառուցվել է, իրենց խոստացած 300 դպրոցի փոխարեն ընդամենը 60% կատարողական ունենք։ Այսօր ոչ թե պետք է հետ գնալ անցյալ, այլ ի՞նչ անել, որ փրկենք երկիրը, կրթական համակարգը կործանվում է, երբեք Հայաստանի կրթական համակարգն այսքան քաղաքականացված չի եղել, բոլոր հանրային բուհերի ռեկտորները կամ ՔՊ վարչության անդամ են, կամ իրենց մտերիմներն են։ 40-ից ավելի դասախոսների տարբեր բուհերից դուրս են նետվել քաղաքական հայացքների համար»,–ասաց Գալստյանը։
Նա հայտարարեց, որ ընդհանրապես հայկականությունը մերժվում է, սփյուռքի հետ անջրպետը գնալով խորանում է։ Նիկոլ Փաշինյանը Շվեյցարիայում հայտարարեց՝ ես սփյուռքի համար պատասխանատու չեմ,։ Ցեղասպանության մերժումը, հայրենիքի մերժումը, սփյուռքին, Հայաստանի կառավարման և այլ օրակարգերից մերժելը, ընտրական իրավունքի մերժումը, որով մենք երեկ դիմեցինք Սահմանադրական դատարան, մի բանի մասին է՝ դարձյալ ադրբեջանական-թուրքական պատվեր։ Որովհետև նույնիսկ մեր թշնամիներն են հասկանում, թե Հայաստանը սփյուռքով ի՞նչ ուժայնություն, ի՞նչ քաղաքական կապիտալ, հանրային ազգային կապիտալ ունի և առանց սփյուռքի ի՞նչ։ Սա մեր դիմադրողականությունը գցելու, հայ ժողովրդի պաշտպանունակությունը, հզորությունը ոչնչացնելու ծրագիր է»։



