երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Բոլոր դիվանագետների դեմքին էլ ժպիտ լինում է․ Արարատ Միրզոյանը՝ Չավուշօղլուի հետ լուսանկարի մասին

Բոլոր դիվանագետների դեմքին էլ ժպիտ լինում է․ Արարատ Միրզոյանը՝ Չավուշօղլուի հետ լուսանկարի մասին

Տեսած կլինեք, որ բոլոր դիվանագիտական հանդիպումների ժամանակ դիվանագետների կամ պատվիրակության անդամների դեմքին ժպիտ լինում է, դա կարող եք տեսած լինել նախկինում Հայաստանը ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյաների կամ ղեկավարների դեմքին։ Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին, պատասխանելով պատգամավոր Գեղամ Նազարյանի այն հարցին՝ Անթալիայում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշողլուի հետ նկարվելիս արված ժպիտով՝ ի՞նչ էր փորձում փոխանցել զոհված զինծառայողների ծնողներին, ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Գուցե այդ ժպիտները համեմատելիս՝ Ձեզ մոտ տպավորություն ստեղծվի, որ ես այդ հանդիպման ընթացքում առանձնապես չէի ժպտում։ Եթե Ձեր ասածի կոնտեքստում դիտարկենք, ապա նախկինում էլ պետք է վերաբերմունք ձևավորված լիներ առաջին Արցախյան պատերազմի ընթացքում զոհվածների ծնողներին, չեմ կարծում՝ այդտեղ որևէ կորելացիա կա»,– ասաց Միրզոյանը։

Խոսելով Ադրբեջանի կողմից ՀՀ-ին ներկայացված 5 առաջարկությունների մասին՝ Միրզոյանը նշեց․ «Մեր դիրքորոշումը այն է, որ մեզ փոխանցված ադրբեջանական առաջարկներում մեծ հաշվով անընդունելի ոչինչ չկա, այլ բան է, որ այդ հարցերը ամբողջապես չեն հասցեագրում ՀՀ–Ադրբեջան համապարփակ խաղաղության օրակարգը։ Մեր պատասխաններում սկզբունքային ենք համարում ԼՂ հայության իրավունքները և ԼՂ կարգավիճակի հասցեագրումը։ Այս հենքի վրա մենք պատրաստ ենք սկսել բանակցությունները»։

  • Կիսվել: