կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Բլինքենը Ալիևի հետ հանդիպմանը վերահաստատել է ԱՄՆ-ի աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև տևական խաղաղությանը

Բլինքենը Ալիևի հետ հանդիպմանը վերահաստատել է ԱՄՆ-ի աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև տևական խաղաղությանը

Այսօր հանդիպել ենք Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ ՝ ընդգծելու ԱՄՆ-Ադրբեջան երկկողմ հարաբերությունների կարևորությունը: Այս մասին X - ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:

«Ես բարձրացրել եմ Մարդու իրավունքների կարևորությունը և վերահաստատել ԱՄՆ –  աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև տևական խաղաղությանը», - գրել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: