Բլինքենն Ալիևին վստահեցրել է՝ ԱՄՆ-ԵՄ-Հայաստան հանդիպումը նվիրված է լինելու հիմնականում տնտեսությանը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ ապրիլի 5-ին ԱՄՆ-ԵՄ-Հայաստան հանդիպումը նվիրված է լինելու հիմնականում տնտեսությանը, հայտնել են Ալիևի մամուլի ծառայությունից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է նաև, որ Ալիևը Բլինքենի հետ զրույցում ՛՛բացարձակապես անհիմն՛՛ է անվանել այն մեղադրանքները, թե Ադրբեջանը մտադիր է հարձակվել Հայաստանի վրա: