կիրակի, հունիս 30
30 / 6 / 2024
Բլինքենի հետ զրույցում Ալիեւը դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից եւ ԵԱՀԿ ՄԽ-ից

Բլինքենի հետ զրույցում Ալիեւը դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից եւ ԵԱՀԿ ՄԽ-ից

Պետք է դադարեցնել տարածքային հավակնություններն Ադրբեջանի նկատմամբ, որոնք դրված են Հայաստանի Սահմանադրությունում։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հունիսի 20-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցում, տեղեկացրել է Day.az-ը։

Նշելով, որ տարածաշրջանում ապահովվել է խաղաղություն, իսկ խաղաղության պայմանագրի հիմքը կազմող սկզբունքների եւ դրա տեքստի նախաձեռնողը ադրբեջանական կողմն է, Ալիեւը ընդգծել է, որ կարգավորման գործընթացի եւ երկկողմ հիմքով խաղաղ օրակարգի առաջմղման ջանքերը շարունակվում են։ Բարձր գնահատելով ԱՄՆ վճռականությունը խաղաղության օրակարգում ավանդ ներդնելու հարցում՝ պետության ղեկավարը նշել է Ադրբեջանի հանդեպ տարածքային հավակնությունների, որոնք դրված են Հայաստանի Սահմանադրությունում, համապատասխան օրենքներում եւ ներքին նորմատիվ-իրավական փաստաթղթերում, դադարեցման կարեւորությունը խաղաղության օրակարգի առաջմղման տեսակետից։

Նա նաեւ հայտնել է, որ վաղուց եկել է չգործող ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ դրա հետ կապված ինստիտուտների գործունեությունը պաշտոնապես դադարեցնելու ժամանակը, որպեսզի լիովին փակվի հակամարտության էջը, որն անցյալի մնացուկ է դարձել։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: