շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԲՀԿ-ի դեպքում ընտրակաշառքի վրա ծախսվել են հիմնականում մեկ մարդու փողեր. Փաշինյանը նշեց ԲՀԿ-ի ու ՀՀԿ-ի տարբերությունը

ԲՀԿ-ի դեպքում ընտրակաշառքի վրա ծախսվել են հիմնականում մեկ մարդու փողեր. Փաշինյանը նշեց ԲՀԿ-ի ու ՀՀԿ-ի տարբերությունը

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ շատ է խոսվում այն մասին, թե ինչո՞ւ ՀՀԿ-ի թույլ տված ընտրակաշառքների դեպքերը նույնկերպ չեն բացահայտվում, ինչպես հիմա ԲՀԿ-ի դեպքում:

Նա, մասնավորապես, ասաց. ՛՛Նախ ուզում եմ հիշեցնել, որ հեղափոխությունից հետո «Զիբիլիքսի» գործով դատավճիռ կա: Այո, ես կարող եմ համաձայնել, որ դա ողջ խորությամբ չի բացահայտվել, բայց դրա համար եղել են որոշակի պատճառներ:

Եթե հավատանք քննությանը, եւ եթե վերագրվող հանցագործությունը ճիշտ է, ես վերլուծելով հասկանում եմ մի բան. ինչ տարբերություն ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ: ԲՀԿ-ի պարագայում ծախսվել է հիմնականում մեկ մարդու փողեր, եւ այդ փողերի ծախսման արդյունքում պետք է եղել հաշվետու լինել հետո, թե ինչպես ծախսվեց այդ փողերը: Իսկ ՀՀԿ-ի դեպքում ամեն մեկն իր կոռուպցիոն փողն է ծախսել, միայն ձայնն է հաշվեետու եղել՝ բերեցի այսքան ձայն, թե չբերեցի՛՛:

Վարչապետի խոսքով՝ ՀՀԿ-ի  կոռուպցիոն համակարգի կառուցվածքն ուրիշ է եղել, ամեն մեկն իր գողացած փողն է ծախսել, հետեւաբար, փողային հաշվետվություն չի տվել

Փաշինյանը նշեց. ՛՛Ես այդ քննադատությունն ընդունում եմ՝ բա ՀՀԿ-ի ընտրակաշառքի համակարգն ինչի՞ չի բացվում: Այո, մեր իրավապահների առաջ պետք է խնդիր դնել եւ այս գործի շրջանակներում  պետք է խորանալ այնքան, մինչեւ բոլորինն էլ բացահայտվի: Կոռուպցիան իր ամենավերջին «ղազագրով» պետք է այս հողից արմատախիլ անել, եւ անելու ենք:

Ի դեպ, ՀՀԿ-ի ընտարկեղծիքների հետ կապված. մամուլում եղան հրապարակումներ, որ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի քրեական գործով կա դրվագ, որը բացահայտվում է, ենթադրում եմ՝ Միքայել Մինասյանի էդ հին համակարգից վերականգնված ֆայլերից, որտեղ երեւում է, թե ընտրակեղծիքների ինչպիսի համակարգեր են գործել էքզիթփոլերի ժամանակ՛՛:

  • Կիսվել: