երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Բայրամովն ու Թուրքիայի ԱԳՆ տեղակալը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերություններին վերաբերող հարցեր

Բայրամովն ու Թուրքիայի ԱԳՆ տեղակալը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերություններին վերաբերող հարցեր

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Թուրքիայի փոխարտգործնախարար Այշե Բերիս Էքինջիի հետ։

Կողմերը քննարկել են ադրբեջանաթուրքական դաշնակցային, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր:

Ըստ ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրության՝ Բայրամովը Էքինջիին մանրամասն տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի և դրա տարբեր ասպեկտների, ինչպես նաև վաշինգտոնյան գագաթնաժողովի արդյունքներից բխող հարցերի մասին: Մտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում, Գազայի հատվածում, Սիրիայում և Աֆրիկայի երկրներում ընթացիկ ջանքերի, ինչպես նաև երկկողմ և տարածաշրջանային փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

  • Կիսվել: