հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Բայրամովն ու Կալասը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Բայրամովն ու Կալասը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվա շրջանակում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է եվրոդիպլոմատիայի ղեկավար Կայա Կալլասի հետ: 

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ քննարկվել են Ադրբեջանի և Եվրամիության միջև հարաբերությունների ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները:

Նշվում է, որ  հիմնական ուշադրությունը դարձվել է քաղաքական երկխոսության ամրապնդմանը, տնտեսական և առևտրային համագործակցության ընդլայնմանը, ինչպես նաև փոխգործակցության ակտիվացմանը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան և տրանսպորտը: 

Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ և քննարկել Երևանի և Բաքվի միջև շարունակվող խաղաղ գործընթացը:

  • Կիսվել: