չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Բայդենը բրյուսելյան գագաթնաժողովից հետո կուղևորվի Լեհաստան

Բայդենը բրյուսելյան գագաթնաժողովից հետո կուղևորվի Լեհաստան

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մարտի 21-ին հեռախոսազրույցներ կունենա Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների հետ։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ բանակցությունների նպատակն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության, Ռուսաստանի գործողություններին համակարգված համատեղ քայլերի քննարկումն է։

Սպիտակ տունը հայտնում է, որ նախագահ Բայդենն այս շաբաթ կուղևորվի Եվրոպա։ Մարտի 24-ին Բրյուսելում ԵՄ-ի,ՆԱՏՕ-ի, Մեծ Յոթնյակի առաջնորդների հետ հանդիպումներից հետո, որոնց ժամանակ նախատեսվում է անդրադառնալ նաև Ռուսաստանի հետ Չինաստանի մերձեցման թեմային, Սպիտակ տան ղեկավարը կուղևորվի Վարշավա, որտեղ մարտի 25-ին կհանդիպի երկրի նախագահ Անջեյ Դուդայի հետ՝ քննարկելու Ուկրաինայի աջակցության միջազգային ջանքերը։

  • Կիսվել: