Բայց կարո՞ղ ա մեր բարեկամներն են էդ ժողովուրդը...կարո՞ղ ա կոռուպցիա կա, որ մի տարի է կարողանում են պլստալ. Ավինյան
«15.05.2026 թ. դրությամբ gis.yerevan.am հարթակում առկա է եղել հաշվառված առանց թույլտվության 404 ավտոմատ ինքնասպասարող սարք։ 22.06.2026թ դրությամբ 414 հատ»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց Առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետ Արմեն Առաքելյանը
Նա թվարկեց ըստ վարչական շրջանների սարքերի թիվը, ինչից պարզվեց, որ դրանցից ամենաշատը Կենտրոն վարչական շրջանում է՝ 137 հատ և Մալաթիա Սեբաստիայում՝ 87 հատ։
«Էս խնդրի տեմպը մի քիչ թողել ենք, հետևապես վարչական շրջանները պետք է կենտոնանան այս խնդրի վերջնականացման վրա»,- հայտարարեց Ավինյանը։
Նա նշեց, որ ավտոմատ սարքերի գերակշիռ մասը արտոնագրով են՝ 2432-ը, որոնք վճարում են մայրաքաղաքի բյուջե, բայց 414 էլ կա, որ առակ են և չեն վճարում երևան քաղաքին։
«Սա փոքրաթիվ է, բայց կարո՞ղ է մեր բարեկամներն են էդ ժողովուրդը, կամ եթե մեր բարեկամներն են, ինչի՞ են, էլի էս արտոնյալ պայմաններում ապրում։ Կարո՞ղ ա կոռուպցիա կա սրա հետ կապված․ Չեմ կարծում, թիվը շատ փոքր ա... Մի քիչ ինտենսիվացնենք այս թեման։ Հավաքեք, չեն ուզում արտոնագիր ստանալ, հավաքեք։ Բոլոր իրավունքներն ունեք,այդ սարքավորումները հավաքել տանելու հատուկ տեղ պահելու, ինչ է նշանակում էս 414-ն այսպես առկախված է, ովքեր են էդ մարդիկ, որ սենց մի տարի է կարողանում են պլստալ»,- հայտարարեց Ավինյանը։



