հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Բավականին բարձր է ձեր սահմանած նշաձողն այս պահին․ Իռլանդիայի վարչապետը՝ Հայաստանի կողմից ԵՔՀ գագաթնաժողովը հյուրընկալելու մասին

Բավականին բարձր է ձեր սահմանած նշաձողն այս պահին․ Իռլանդիայի վարչապետը՝ Հայաստանի կողմից ԵՔՀ գագաթնաժողովը հյուրընկալելու մասին

Իռլանդիայի վարչապետ Մայքլ Մարտինը բարձր է գնահատել Հայաստանի իրականացրած կազմակերպական աշխատանքն ու հյուրընկալությունը։ Նա այդ մասին ասել է ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հայտարարության ժամանակ՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ջերմ հյուրընկալության համար։

«Մենք շատ ուրախ ենք, որ էստաֆետը վերցնում ենք Հայաստանից։ Դուք, իսկապես, կարողացել եք շատ արդյունավետորեն, պրոֆեսիոնալ իրականացնել կազմակերպական աշխատանքները։ Բավականին բարձր է ձեր նշաձողն այս պահին, կփորձենք համապատասխանել»,-նշել է Իռլանդիայի վարչապետը:

Նա նաև իր հիացմունքն է արտահայտելլ Հայաստանի մայրաքաղաքի գեղեցկության ու հայկական երաժշտության նկատմամբ։

Նշենք, որ Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ գագաթնաժողովը հյուրընկալի Իռլանդիան:

  • Կիսվել: