չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Բավական է մի տեղ թուլություն ցույց տաս, ջարդելու են մինչեւ վերջ, հանելու են ու ձերբակալելու են բոլոր կորպուսների հրամանատարներին. Մանուկյան

Բավական է մի տեղ թուլություն ցույց տաս, ջարդելու են մինչեւ վերջ, հանելու են ու ձերբակալելու են բոլոր կորպուսների հրամանատարներին. Մանուկյան

Բանակի ղեկավարությունն ասաց, համենայն դեպս՝ իմ տեղեկություններով, որ ինքը չի ենթարկվի անօրինական կարգադրության՝ ինչ ուզում է որոշեն տարբեր ատյանները: Ամենակարեւորն այն է, որ բանակը ոնց կանգնած էր, այդպես էլ մնալու է: Այս մասին այսօր Բաղրամյան պողոտայում «Հայրենքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ ասաց շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Սա միայն Օնիկ Գասպարյանի հարցը չէ: Իրեն միշտ խոստանում են, ասում են՝ քեզ լավ պաշտոն կտանք, ոչ մեկին ձեռք չենք տա: Իրականում բավական է մի տեղ թուլություն ցույց տաս, ջարդելու են մինչեւ վերջ, հանելու են ու ձերբակալելու են բոլոր կորպուսների հրամանատարներին: Մենք այդ ձեռագիրը տեսել ենք: Մենք հիմա ուզում ենք բանակն ազատել երկրորդ ջարդից:

Բանակից հետո հերթը հասնելու է ոստիկանությանը: Դուք հիշում եք, ոնց էին ջարդում մարդկանց, ոնց էին վազում Իշխն Սաղաթելյանի հետեւից: Հետո ոստիկանությունը եկավ կարգի: Երբ բանակը հայտարարեց իր կարծիքը, դա ազդեցություն ունեցավ ոստիկանության վրա՛՛:

  • Կիսվել: