հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Բավ է կռռաք ձեռքբերված խաղաղության վրա, հոգնել ենք. Անահիտ Ավանեսյան

Բավ է կռռաք ձեռքբերված խաղաղության վրա, հոգնել ենք. Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ևս գրառում է կատարել ՀՀ նախկին նախագահներին ուղղված։

«Հայաստանը երբեք պատերազմ չի հրահրել:

Փակուղի տանող բանակցային գործընթացը, անհրաժեշտ առաջնորդության բացակայությունը և չցանկությունը խաղաղություն ունենալու, որ հեշտ լինի տարիներով Հայաստանը կեղեքել և կախված պահել՝ հանգեցրել են 2020թ. պատերազմին:

Բավ է կռռաք ձեռքբերված խաղաղության վրա, հոգնել ենք:

Որպես այսօր Հայաստանի սահմանը պահող զինվորի մայր եմ ասում՝ բավ է արժեզրկեք ձեռքբերված խաղաղությունը։

Եկեք բանավիճեք կամ կռռալու այլ թեմա գտեք»,- գրել է ՔՊ-ականը։

  • Կիսվել: