«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարի փոփոխության հարց չի քննարկվում. Տոնոյան
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարի փոփոխության հարց չի քննարկվում։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:
«ԲՀԿ-ն շարունակելու է աշխատել նույն արդյունավետությամբ և իր սահմանած ծրագրով: Խմբակցության ղեկավարի փոփոխության հարց չի քննարկվում: Բոլոր քաղաքական որոշումները կայացվելու են քննարկումների և քաղաքական թիմի ներկայացուցիչների կոնսենսուսի պայմաններում»,- ընդգծեց նա:
Իվետա Տոնոյանը նաև ասաց՝ թեև բոյկոտել են ԱԺ նիստերը, սակայն դա չի նշանակում, որ դահլիճից դուրս իրենց աշխատանքները չեն ծավալվելու:
«Քանի որ սա վերջին լիագումար նիստն է, մենք անելու ենք ամեն ինչ մեր խորհրդարանական աշխատանքում որևէ ձախողում թույլ չտալու համար: Թե օրենսդրական նախաձեռնություններում, թե այլ հարթակներում մենք աշխատելու ենք: Պարզապես մենք մեր քաղաքական անհամաձայնությունն ենք արտահայտել երեկ խորհրդարանի կողմից անօրինական և դատարկ միջնորդությունը վավերացնելու առնչությամբ»,- ընդգծեց Իվետա Տոնոյանը։


