կիրակի, մարտ 16
16 / 3 / 2025
Բարձր ենք գնահատում Ռուսաստանի և Հայաստանի միջև փոխգործակցությունը ԵԱՏՄ-ի շրջանակներում․ Կոպիրկին

Բարձր ենք գնահատում Ռուսաստանի և Հայաստանի միջև փոխգործակցությունը ԵԱՏՄ-ի շրջանակներում․ Կոպիրկին

Հայաստանում Ռուսաստանի Դեսպան Սերգեյ Կոպիրկինը պատասխանել է ԶԼՄ-ների՝ ԵԱՏՄ շրջանակներում հայ-ռուսական փոխգործակցության մասին հարցին, հայտնում են ՀՀ-ում ՌԴ դեսպանության մամուլի ծառայությունից:

«Ռուսական կողմի դիրքորոշումը այս հարցի շուրջ հայտնի է, այն արդեն հայտարարված է։ Մենք բարձր ենք գնահատում այն փոխգործակցությունը, որը կա Ռուսաստանի և Հայաստանի միջև եվրասիական ինտեգրացիայի, ԵԱՏՄ-ի շրջանակներում։ 

Մենք տեսնում ենք, որ ԵԱՏՄ-ում մասնակցությունը մեր երկրներին ու ժողովուրդներին իրական օգուտներ է բերում։ Մենք պատրաստ ենք շարունակել ամեն կերպ զարգացնել մեր հայ գործընկերների հետ այն գործընթացները, որոնք բավականին հաջող են և ընթանում են ԵԱՏՄ-ի շրջանակում»,-ասել է Կոպիրկինը:

  • Կիսվել: