ուրբաթ, հունիս 26
26 / 6 / 2026
Բարձր է գնահատվել Հայաստանի և Խորվաթիայի միջև ռազմավարական երկխոսության ձևաչափի հաստատումը

Բարձր է գնահատվել Հայաստանի և Խորվաթիայի միջև ռազմավարական երկխոսության ձևաչափի հաստատումը

Հունիսի 26-ին Դուբրովնիկի ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հանդիպում է ունեցել Խորվաթիայի Հանրապետության Արտաքին և Եվրոպական գործերի նախարարության պետական քարտուղար Ֆրանո Մատուշիչի հետ:

Երկուստեք բարձր է գնահատվել Հայաստանի և Խորվաթիայի միջև ռազմավարական երկխոսության ձևաչափի հաստատումը մայիսին Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում, ինչպես նաև բազմաթիվ ոլորտներում ակտիվացող համագործակցությունը: Խորվաթական կողմը վերահաստատել է աջակցությունը ԵՄ-ի հետ ՀՀ խորացող գործընկերությանն ու ռազմավարական օրակարգի շրջանակներում ծրագրերի իրականացմանը:

Զրուցակիցները պայմանավորվել են երկուստեք ջանքեր գործադրել ակտիվ քաղաքական երկխոսության և բարձրաստիճան փոխադարձ շփումների դինամիկայի պահպանման ուղղությամբ:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը զրուցակցին ներկայացրել է 2026թ. Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի մանրամասները, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության ինստիտուցիոնալիզացման ուղղությամբ քայլերը:

  • Կիսվել: