ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Բաքվում պահվող հայ գերիների և պահվող անձանց վերադարձի հարցը մշտապես գտնվում է օրակարգում. Միրզոյան

Բաքվում պահվող հայ գերիների և պահվող անձանց վերադարձի հարցը մշտապես գտնվում է օրակարգում. Միրզոյան

Ադրբեջանում պահվող գերիների ու պահվող անձանց հարցը մշտապես երկխոսության մաս է։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը` անդրադառնալով հարցին` արդյոք ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ քննարկել են Բաքվում պահվող հայ գերիների հարցը։

Լրագրողները Միրզոյանից հետաքրքրվեցին` ԱՄՆ–ն ունի՞ ռեալ հնարավորություն այս խնդրի առումով որևէ փոփոխություն բերելու։
 
«Լիազորված չեմ ամերիկյան կողմի անունից խոսելու, սակայն ամերիկյան գործընկերները մշտապես հետաքրքրություն են ցուցաբերել այս հարցի նկատմամբ ու ջանքեր են գործադրել, և ԱՄՆ գործընկների հետաքրքրությունն այս հարցում չի նվազել։ Անցյալում հիշում ենք դեպքեր, որ այս ջանքերը հաջողությամբ են պսակվել, և մեծ հույս ունեմ, որ այս հարցում առաջիկայում նոր հաջողություն կարող ենք արձանագրել։ Այս հարցի շուրջ երբեք հավաստիացումներ չեմ տվել՝ մտածելով, որ այն ոլորտն ու թեման է, որ երբ հաջողություն է արձանագրվում, բոլորն իմանում են, իսկ այդ հաջողությունը մեկն է՝ նոր գերիների ազատ արձակումը, և քանի դեռ չկա նման հաջողություն՝ նոր խմբի ազատ արձակում, ինչքան ուզում ենք, քննարկենք»,– ասաց Միրզոյանը։

  • Կիսվել: